211652_close_icon
views-count980 դիտում article-date 16:59 03-06-2022

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը դադարեցնում են համագործակցությունը մշակույթի, գիտության եւ ԶԼՄ-ների բնագավառում

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ին ծանուցել է ԱՄՆ-ի հետ մշակույթի, գիտության, կրթության և ԶԼՄ-ների բնագավառում համագործակցության շուրջ հուշագրի գործողությունը դադարեցնելու մասին։

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս հուշագրի հետագա պահպանումը պարզապես կորցրել է իմաստը: Ծանուցման համապատասխան հայտագիրը հունիսի 1-ին հանձնել են Մոսկվայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն»,-ասել է նա ճեպազրույցում։ 

Նմանատիպ նյութեր