211652_close_icon
views-count59153 դիտում article-date 00:24 03-06-2022

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ. տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է, ժամանել է հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Աջափնյակ վարչական շրջանի Պարսեղովի փողոցի թիվ 41 տան տանիքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7, թիվ 1, թիվ 13,  թիվ 4 և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկակական մարտական հաշվարկ:

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ:

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները իրենց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ, այնուհետև ժամանած հրշեջները նույն քաղաքացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝  գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հովհաննես  Մարտիրոսյանը, կրտսեր պարեկներ Խորեն Ախլոյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

Առաջին իսկ պահից օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժշկների հերթապահ խումբը, որ եթե անհրաժեշտություն  լինի բժիշկների, նրանք կարողանան տեղում բուժօգնություն ցուցաբերել:

Հրշեջ-փրկարարների  աշխատանքները տեղում ղեկավարել են Երևանի փրկարարական վարչության պետն ու վարչության պետի  տեղակալը:

Պարզվել է՝ այրվել է նշված հասցեում Գ. Ալոյանին պատկանող տան 120ք․մ տանիքից  90 ք․մ, 30ք․մ հաջողվել է փրկել, տան բնակելի հատվածը չի տուժել, նույն հասցեի մյուս տան, որը պատկանում է քաղաքացի Մ․Փանոսյանին, 90ք․մ տանիքից այրվել է 60ք․մ, ջերմահարվել է 30 ք․մ, տան գույքից այրվել է՝ մեկ բազմոց,  մեկ սառնարան, մեկ գրասեղան, մեկ հյուրասենյակի պահարան, երկու մահճակալ, մեկ զգեստապահարան։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի կարճ միացումը և բարեբախտաբար, տուժածներ չկան:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր