211652_close_icon
views-count1262 դիտում article-date 20:14 02-06-2022

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները բացառում են պարենային և հումանիտար մատակարարումները. ԵՀ

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները բացառում են պարենայն եւ հումանիտար մատակարարումները երկու կողմերին: Հունիսի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր պատժամիջոցները բացառում են պարենային եւ հումանիտար մատակարարումները»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատժամիջոցները չեն խանգարի արյոք պարենային մատակարարումներին պարենային ճգնաժամի դեպքում:

Եվրամիությունն արդեն տնտեսական եւ անհատական պատժաիջոցների հինգ փաթեթ Է սահմանել Ռուսաստանի դեմ: Երկուշաբթի օրը ԵՄ-ի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են վեցերորդ փաթեթը, որը ներառում Է ռուսական նավթի ներմուծման մասնակի բռնարգելք:

Միության երկները գրեթե մեկ ամիս չԷին կարողանում հասնել փոխզիջման, քանի որ Հունգարիան մի շարք այլ պետությունների աջակցությամբ հանդես Էր գալիս ՌԴ-ից նավթի ներմուծման լիակատար արգելքի դեմ՝ համարելով, որ դրա սահմանումից վնասն աղետալի կդանա տնտեսության համար: Եվրահանձնաժողովն իր դիրքորոշման զգալի մեղմացումեր Է արել՝ հայտարարելով, որ Ռուսաստանից խողովակաշարային նավթի մատակարարումների արգելք, նավթ, որն ստանում Է Բուդապեշտն, առայժմ չի լինի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր