704 դիտում
15:43 02-06-2022
Ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպային անհատույց կհատկացվի բնակարան․ նոր որոշում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխություններին եւ այն համարեց անհետաձգելի:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշեց. «Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՊՆ համակարգում սպայական կազմում նշանակված անձի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ. Անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Գործընթացը ենթադրում է այս տարվա հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառություն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու,ինչպես նաեւ մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց տրամադրում»:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այս ծրագրով մենք ասում ենք, որ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային ավարտելու պահին հատկացնում ենք պետական բնակարան։ Նա բնակարանն այդ պահին ստանում է և կարող է այն օգտագործել ինչպես ուզենա. կարող է բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում։ 20 տարի պայմանագրային ծառայությունն ավարտելու պահից սպան ստանում է նաև սեփականության իրավունք։ Սա բնակարան ստանալու ծրագիր չէ, սա սպա դառնալու ծրագիր է՝ բառիս ամենաբարձր իմաստով»:
Համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

Նմանատիպ նյութեր
1354 դիտում
18:17 18-03-2016
Անհատույց բնակարան` կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին
2996 դիտում
16:48 13-11-2018
14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց
Այս բաժնից
862 դիտում
22:03 14-11-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
799 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
889 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին