211652_close_icon
views-count945 դիտում article-date 14:20 02-06-2022

Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ հունիսի 3-ին

Հունիսի 4-ին՝ Երևանում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։

Իռլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Քեննիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։

Իռլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և թիմի ավագ Վարազդատ Հարոյանի  նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 18։30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Նմանատիպ նյութեր