211652_close_icon
views-count2721 դիտում article-date 00:29 02-06-2022

Պիկեն և Շակիրան բաժանվել են

Պիկեն և Շակիրան բաժանվել են: El Periodico-ի տեղեկություններով, երգչուհին պարզել է, որ «Բարսելոնայի» պաշտպանը իրեն դավաճանում է այլ կնոջ հետ: Պիկեն արդեն մի քանի շաբաթ բնակվում է իր հին բնակարանում:
 
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը հաճախ է այցելում Bling Bling և Patron գիշերային ակումբները՝ այլ կանանց ուղեկցությամբ:
 
Նշվում է, որ Ժերարը երեկույթներում մնացել է մինչև գիշերվա ժամը 2-3-ը, թեպետ առավոտյան մարզում է ունեցել «Բարսայում»:
 
Պիկեի և Շակիրայի հարաբերությունները սկսվել են 2011 թվականից, թեպետ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն: Զույգն ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր