211652_close_icon
views-count1217 դիտում article-date 13:34 01-06-2022

Շատ ուկրաինացիներ հնարավորություն չեն ունենա ներկա գտնվել այսօրվա հանդիպմանը. Ալեքսանդր Զինչենկո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն անդրադարձել է Շոտլանդիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպմանը:
 
Թիմերն այսօր կանցկացնեն ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ, որի հաղթողը հունիսի 5-ին կխաղա Ուելսի հետ:
 
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային, Շոտլանդիայի ազգային հավաքականին, բոլոր մարզիչներին և խաղացողներին՝ ուկրաինացի ժողովրդին ցուցաբերած օգնության և աջակցության համար։ Ես խոսել եմ Շոտլանդիայի հավաքականի մի քանի խաղացողների հետ, շնորհակալ եմ նրանց աջակցության համար։
 
Ինչ վերաբերում է տրամադրվածությանը, ապա այն մարտական է։ Յուրաքանչյուր խաղացող հասկանում է երկրում տիրող իրավիճակը: Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ խաղի ժամանակ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կինքնադրսևորվի ոչ թե 100%, այլ 200%-ով: - Ի՞նչ նշանակություն ունի այս հանդիպումը։
 
Ուկրաինացիներից յուրաքանչյուրի գլխավոր երազանքը՝ ռազմական գործողությունները դադարեցնելն է: Ես զրուցել եմ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Ես խոսել եմ ուկրաինացի երեխաների հետ, նրանք ոչինչ չեն հասկանում, բայց մի բան են ասում՝ «Ես երազում եմ, որ ռազմական գործողությունները դադարեն»։
 
Բայց եթե խոսենք ֆուտբոլի մասին, ապա մենք էլ ունենք մեր երազանքը՝ գնալ աշխարհի առաջնություն և այս ծանր պահին այդ էմոցիաները պարգևել ուկրաինացիներին։ Որովհետև նրանք արժանի են դրան: Շատ ուկրաինացիներ հնարավորություն չեն ունենա ներկա գտնվել այսօրվա հանդիպմանը, բայց մենք կզգանք նրանց աջակցությունը։
 
Շատ բան կարելի է խոսել, բայց մենք դա պետք է անենք խաղադաշտում։ Մենք կփորձենք ուրախացնել ուկրաինացիներին»,- ասել է Զինչենկոն։
 
Մամուլի ասուլիսի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» խաղացողը չի կարողացել զսպել արցունքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր