211652_close_icon
views-count778 դիտում article-date 10:24 01-06-2022

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել է հայկական կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր