211652_close_icon
views-count24636 դիտում article-date 23:28 31-05-2022

Քեզ բացակա չենք դնի. Գյումրիում բացվեց ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայած, 44–օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Նվեր Ասատրյանի անունով խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրու թիվ 15 դպրոցի շատ շրջանավարտներ են անցել 44-օրյա պատերազմի ծանր օրերով. Նրանցից 6-ը այդպես էլ տուն չեն վերադարձել՝ կյանքը մարտի դաշտում զոհելով հանուն հայրենիքի: Նրանցից մեկի՝ Նվեր Ասատրյանի անունով այսօր խաչքար բացվեց դպրոցի բակում: Նվերը կդառնար 36 տարեկան:
 
ԱԱծ սահմանապահ զորքերում ծառայած ու պատերազմում թեժ մարտեր մղած Նվեր Ասատրյանը 4 երեխաների հայր էր: Որդու մասին կսկիծով խոսեց Նվերի հայրը. ցավ ու հպարտություն է մեկտեղված, հետո խաղաղ ծառայություն մաղթեց բոլոր զինծառայողներին: Ոչ միայն Նվերի, այլեւ 5 հայորդու անունով ծառեր տնկվեցին դպրոցի բակում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր