211652_close_icon
views-count1380 դիտում article-date 19:17 31-05-2022

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու»-ն:

Թուրքիայի արտգործնախարարի փոխանցմամբ՝ Լավրովը Թուրքիա կայցելի հունիսի 8-ին:

«ՌԴ ԱԳՆ ղեկավարին կուղեկցի ռազմական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ»,-ասել է նա։

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Սև ծովով ցորենի մատակարարման «անվտանգության միջանցքի» ձևավորումը։