211652_close_icon
views-count4183 դիտում article-date 20:28 30-05-2022

Հստակ բիրտ ուժ էին կիրառում, 9-ը հոգով հարձակվել էին ինձ վրա․ Լևոն Քոչարյան

Tert.am-ը գրում է. Ոստիկանների մեջ կային մարդիկ, որ անիմաստ փորձում էին կոպիտ բան արած լինեին, երբ ընդհանրապես դրա իմաստը չկար: Այս մասին այսօր Էրեբունու բաժնի դիմաց լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ում բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:

«Մեկը մեջքից է բռնած, մեկը կողքից, մեկ էլ մեկը գալիս է, ուզում է անպայման թեւս ոլորի: Միգուցե մտածում էին, որ այդպես անելով պարգեւավճարը ավել կլինի կամ առաջխաղացում կունենա: Եթե նույնիսկ հրահանգ չունեին, մտածում էին, որ նման բան անելով ինչ-որ մեկը կուրախանա վերեւներում: Հստակ բիրտ ուժ էին կիրառում:

 «Այս անգամ զուտ վարչական իրավախախտմամբ չեն բերման ենթարկել, այլ խուլիգանության կասկածանքով: Երեւի փորձելու են քրեական գործ հարուցել: Դա աբսուրդ է, դատարկություն է, բայց երեւի սրանով ուզում են էլ ավելի կոպիտ ապօրինությունների գնալ»,-ընդգծեց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր