211652_close_icon
views-count29813 դիտում article-date 19:23 29-05-2022

Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորված հերոս զինվորների հարազատները վրդովված են բարձիթողի վիճակից. իրենց զավակների գերեզմանները մինչև հիմա ավարտուն տեսքի չեն բերվել և մնացել են հողաթմբեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գաղտնիք չէ, որ երեկ՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնին ընդառաջ, բացի տոնական միջոցառումներից, նաև այցելություններ եղան Եռաբլուր զինվորական պանթեոն, Սարդարապատի հուշահամալիր, որտեղ հերոսների շիրիմներին կատարվեց նաև խնկարկում և ծաղիկներ խոնարհվեցին:
 
Արդեն տևական ժամանակ է, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Սյունիքի մարզի Սիսիանի զինվորական պանթեոնում  հուղարկավորված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, թե ի վերջո երբ է լուծվելու իրենց չարչրկված խնդիրը:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողներն ասում էին. «Մեկուկես տարի է, չենք կարողանում պարզաբանում ստանալ, թե ինչն է պատճառը, որ Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորված հերոսների գերեզմանները վերջնական ավարտ չեն ունենում, այն է. ով կամ ովքեր են պատասխան տալու՝ մինչ այժմ շիրիմները ավարտուն տեսքի չբերելու համար: Առ այսօր այնտեղ միայն հողաթմբեր են:
 
Հակասական տեղեկություններ ունենք. մի տեղից լսում ենք, որ կառավարությունը գումարը հատկացրել է, մեկ այլ տեղից էլ լսել ենք, որ կառավարությունում ծանր են տարել այն հանգամանքը, որ Սիսիանի քաղաքապետարանը քննադատել է իշխանություններին, դրա համար էլ «մուռը» հերոսների ծնողներից են հանում: Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է դրանց հիշեցնել մեծն Համո Սահյանի խոսքերը.
 
«Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույնն է երախը վիշապի,
Սրա՞նք ենք այս երկրի տերերը,
Ես սրանց տիրոջ մերերը...»:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր