Ճապոնիայի մայրաքաղաքում 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ մայիսի 29-ին, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում, փոխանցում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին հարող Իբարակի պրեֆեկտուրայում, օջախը՝ 50 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն երկրաշարժից մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։