8098 դիտում
09:48 28-05-2022
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում՝ քաղաքացու զանգի հիման վրա. aravot.am
Մայիսի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել քաղաքացի Ո.Ս.-ն եւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Aravot.am-ի տեղեկություններով՝ թոշակառու քաղաքացին ոստիկաններին ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ում տվյալները ոստիկանությունում ճշտվում են, «գող, ավազակ և բանդիտ է, քաղաքացիներին գումար է վճարել, որպեսզի մասնակցեն հանրահավաքին, նաեւ զենքեր է վաճառել»:
Նույն ահազանգի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը, որոնց տվյալները նույնպես ճշտվում են, «կազմակերպել են կառավարությունում տեղի ունեցած սպանությունը»:
Ահազանգն ընդունվել է, նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր
2583 դիտում
19:51 03-04-2017
Նյութեր են նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների և ԶԼՄ հրապարակումների հիման վրա
Այս բաժնից
544 դիտում
19:28 06-02-2025
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ
1702 դիտում
19:06 06-02-2025
ԻԻՀ դեսպանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղ երգողների տեսանյութին
826 դիտում
18:43 06-02-2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. ձյուն, բուք, մառախուղ