Հենրիկ Նալբանդյանը՝ Նիդերլանդներ-Սերբիա հանդիպման գլխավոր մրցավար
Հայ մրցավարները շարունակում են սպասարկել միջազգային հանդիպումներ։ Նրանք հերթական նշանակումներն են ստացել Իսրայելում ընթացող ՈՒԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Մայիսի 29-ին՝ Նեթանյա քաղաքում, կկայանա մրցաշարի կիսաեզրափակիչ՝ Նիդերլանդներ-Սերբիա հանդիպումը։ Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնական՝ Խաչատուր Հովհաննիսյանը։