Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2021-2022թթ․ ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 27-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2021-2022թթ․ ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։

















Շնորհավորելով մոնթեականներին կրթօջախն ավարտելու կապակցությամբ՝ վարժարանի պետ Գեղամ Սարգսյանն ուրախությամբ արձանագրել է, որ շրջանավարտների ավելի քան 80 տոկոսը ցանկություն է հայտնել հետագա ուսումը շարունակել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, ինչը վարժարանի արդյունավետ գործունեության վառ ապացույցն է։ Շրջանավարտների շարքում նաև երկու աղջիկներ են, որոնք նույնպես որոշել են հետագա կրթությունը կապել հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետ։
Գեղամ Սարգսյանը և վարժարանի ուսուցչական կազմը շրջանավարտներին հորդորել են մշտապես բարձր պահել մոնթեականի կոչումը, հասնել նորանոր բարձունքների, պատվով ու նվիրումով ծառայել հայրենիքին:
Միջոցառման ավարտին ուսումնական տարվա լավագույն արդյունքներ գրանցած սաները պարգևատրվել են նվերներով, շնորհակալագրերով և անվանական մրցանակներով: