211652_close_icon
views-count1215 դիտում article-date 16:03 27-05-2022

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ. Հանդիպումները Լիբանանում ավարտվեցին

Մայիսի 26-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Լիբանան ամփոփվել է «Շաղզոյյան» կենտրոնում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմամբ։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, ողջունելով Արցախի պատվիրակությանը, վստահեցրել է, որ Արցախի ուղղությամբ ՀՅԴ Լիբանանի կառույցների աշխատանքները շարունակական են լինելու։

Արթուր Թովմասյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատվիրակության անունից արժևորել լիբանանահայ համայնքի, հատկապես Լիբանանի դաշնակցական կառույցների Արցախի Հանրապետության կայացմանն ունեցած անսակարկելի գործունեությունը։

Միաժամանակ Արցախի խորհրդարանի նախագահը Հակոբ Բագրատունուն առաջարկել է ստեղծել Արցախ- Լիբանան բարեկամական շրջանակ, որի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ։

Հակոբ Բագրատունին մեծ խանդավառությամբ է ընդունել առաջարկը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։

Նմանատիպ նյութեր