211652_close_icon
views-count962 դիտում article-date 13:41 27-05-2022

«Մշտապես կանգնած ենք Արցախի ժողովրդի կողքին». Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արամ Առաջինի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է  Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են  ներկայացրել Արցախի ներկա վիճակը, ժողովրդի և իշխանությունների արդար ու  անփոփոխ պահանջները։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է  ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։

Նմանատիպ նյութեր