211652_close_icon
views-count13590 դիտում article-date 10:09 27-05-2022

Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 22-ին, Երևանի Մամիկոնյանց 52 հասցեում գտնվող սպորտ դահլիճում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում էին ակումբի 300-ից ավելի մարզիկներ՝ Երևանից և մարզերից։ Առաջնության ժամանակ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև տեղի ունեցան տպավորիչ մարտեր:

Տարբեր տարիքային խմբերում պատվավոր հորիզոնական զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Առաջին տեղ զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Երևանում կայանալիք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի առաջնությանը: Առաջնությունը տեղի ունեցավ «Սեյկեն» ակումբի նախագահ և մարզիչ Գարուշ Սարիբեկյանի ջանքերով:

Հիշեցնենք, որ կարատեն արդեն օլիմպիական մարզաձև է, և դա վերաբերվում է այն ֆեդերացիաներին, որոնք Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի (WKF) անդամ են: Հայաստանում WKF-ի անդամ է միայն Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան և ազգային ֆեդերացիայի կազմում գտնվող ֆեդերացիաներն ու ակումբները:

Հեղինակ` Կուլիջանով Քրիստիան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+

Նմանատիպ նյութեր