211652_close_icon
views-count1303 դիտում article-date 09:13 27-05-2022

Ընդդիմադիր պատգամավորներից ով և երբ է բժշկական թուղթ ներկայացրել բացակայությունների համար․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում շրջառվող տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր անաշխատության վերաբերյալ բժշկական տեղեկանք է ներկայացրել ԱԺ նախագահին` խնդրելով իր բացակայությունները համարել հարգելի:

Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք, որ արդեն որերորդ ԱԺ նիստից բացակայող ընդդիմադիր պատգամավորներից եւ որեւէ մեկը բժշկից թուղթ չի ներկայացրել խորհրդարան: Հետեւապես, այդ դեպքում՝ ո՞վ է բացառությունը, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել:

«Հայաստան» դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն` բժշկական տեղեկանք ներկայացնողը եղել է պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Սակայն ոչ թե նոր է ներկայացրել, այլ դեռեւս մարտ ամսվա վերջին, երբ խորհրդարանական ընդդիմությունը չէր հայտարարել, որ փողոցային պայքար է պատրաստվում սկսել:

Ավելին՝ փողոցային պայքարը մեկնարկել է ապրիլի 17-ից՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նստացույցով, որից հետո էլ ընդդիմադիր պատգամավորները դեռ շարունակում էին մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Իսկ Ա. Մանուկյանի ներկայացրած բժշկական տեղեկանքը եղել է ապրիլի սկզբի համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր