211652_close_icon
views-count51012 դիտում article-date 18:45 26-05-2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի շնորհիվ Մասիվում մաքրվում է բնակիչների կողմից ստեղծված մինի աղբանոցը. այս պահին հեռացվել է 30 КамАЗ աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մայիսի 15-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ էր տիրում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի  Մառի փողոցին հարակից բազմաբնակարանային շենքերի տարածքում, որտեղ կուտակված էր կենցաղային և շինարարական մի քանի տոննա աղբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց իրավիճակի հարցով Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար  Դավիթ Խաժակյանը դիմում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին,  ով էլ իր հերթին հանձնարարում է  պատկան մարմիններին՝ կարճ ժամանակում պարզեն, թե ինչու է տարածքում տիրում նման փնթի վիճակ և ով է պատասխանատուն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ աղբը կարճ ժամանակում հետացնելու ուղղությամբ:
 
Այսօր՝ մայիսի 26-ին, Հ. Սարգսյանի և Դ. Խաժակյանի շնորհիվ արդեն սկսվել են տարածքը աղբից մաքրելու աշխատանքները: Միայն այսօր այնտեղից ծանր տեխնիկայով մոտ 30 КамАЗ աղբ է հեռացվել և դեռ տեղում աշխատողների հայտարարության՝ 150 КамАЗ էլ պետք է հեռացնեն:

Մնում է, բնակիչները նորից տարածքը չլցնեն աղբով ու հետո չահազանգեն պատկան մարմիններին, թե՝ ձեր անգործության հետևանքով Մասիվում ստեղծվում է մինի Նուբարաշենի աղբավայր, մինչդեռ ակնհայտ երևում է, որ աղբը օդից չի լցվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օրերս տեղի ունեցած համապետական շաբաթօրյակի ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու վարչական շրջանների ղեկավարները համացանցը ողողեցին լուսանկարներով ու տեսանյութերով, թե ինչպիսի տիտանական աշխատանքներ են կատարել շաբաթօրյակի ընթացքում:  

Մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ էր արել և տեսանյութ պատրաստել, որտեղ երևում է, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մառի փողոցին հարակից բազմաբնակարանային շենքերի տարածքում ձևավորվել է մինի-աղբավայր, որը կարող է ձեռնոց նետել հանրահայտ Նուբարաշենի աղբավայրին:  

Ողջ տարածքը լցված էր շինարարական և կենցաղային աղբով, ու տիրում էր գարշահոտություն: Ցավալին այն էր, որ այդ ամբողջ տարածքով ոչ միայն մեծահասակները, այլև երեխաներն են անցնում, երբեմն էլ՝ երեխաները հենց այդ կեղտի մեջ են խաղում:

Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, եթե չպետք է շաբաթօրյակն օգտագործի՝ մի քանի տոննա կուտակված աղբը հեռացնելու համար, ապա կարող է նշված հատվածում տեղադրել ցուցանակ ու վրան գրել. «Այստեղ գործում է նոր բացված աղբավայր»: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր