211652_close_icon
views-count1379 դիտում article-date 17:43 26-05-2022

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը վաճառվում են նաև մարզադաշտի տոմսարկղում

Հայաստան - Իռլանդիա  հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի մեկնարկային հանդիպումը կկայանա հունիսի 4-ին և  կմեկնարկի ժամը 17:00-ին:

Տոմսերի արժեքը հետևյալն է՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս՝ ներկայացնելով անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

Տոմսերն առցանց ձեռք բերելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

Նմանատիպ նյութեր