211652_close_icon
views-count994 դիտում article-date 17:16 26-05-2022

STARMUS փառատոնին ՀՀ-ն աշխարհին կներկայանա տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանն այս տարի սեպտեմբերի 5-10-ը հյուրընկալելու է աշխարհում հայտնի «STARMUS» գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստագետներ, երաժիշտներ:  

«Այս կարևոր միջոցառմանը Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր