211652_close_icon
views-count13198 դիտում article-date 12:40 26-05-2022

Նոր հորիզոններ՝ Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը ՀՀ առաջին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի կողմից երկրի դիտարկման արբանյակի թողարկումից և կից գրել. 

«25 մայիս 2022, Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։ 

Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։

Անձամբ ՀՀ Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։
Տեսանյութում դիտեք է Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը»։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին