211652_close_icon
views-count5352 դիտում article-date 10:31 26-05-2022

Պարզվեց, որ դա օճառի պղպջակ է․ Մոսկվայի բոլոր հաշվարկները ձախողվեցին․ «Ամերիկայի ձայն»

Պատերազմի երեք ամիսների ամենակարևոր արդյունքներից մեկն այն էր, որ Ուկրաինան իրեն դրսևորեց որպես ինքնիշխան պետություն, որն ունակ է հաջողությամբ դիմակայել հզոր պետության արտաքին ագրեսիային, ասել է փաստաբան, բլոգեր Մարկ Ֆեյգանը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ դա տեղի ունեցավ՝ չնայած Մոսկվայի հայտարարություններին, որը միշտ փորձել է հակառակն ապացուցել։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Կրեմլը և նրա քարոզչությունը փորձում էին նախևառաջ ռուսների գիտակցության մեջ հաստատել, որ Ուկրաինան «ձախողված» պետություն է և այստեղ ջախջախիչ գաղափարական պարտություն կրեցին», - ասաց նա:

«Ուկրաինան ամբողջ աշխարհին ապացուցեց, որ ժամանակակից պետություն է, մարտունակ զինված ուժերով և բավականաչափ մոբիլ կառավարական համակարգով, չնայած երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին պնդումներին: Վերջապես, Ուկրաինայում պատերազմի ժամանակ ցանվել է հացահատիկ, այնտեղ աշխատում է արդյունաբերությունը, կառավարությունը ապահովում է և՛ ճակատը, և՛ թիկունքը։ Սա չափազանց կարևոր է»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հիմնական արդյունքն այն է, որ նրա զինված ուժերը չեն համապատասխանում Կրեմլի հավակնությունների մակարդակին, հայտարարել է Մարկ Ֆեյգանը՝ շեշտելով, որ Կրեմլը Արեւմուտքին ուղղված իր վերջնագրերում պահանջում էր գրավոր երաշխիքներ տալ դեպի արեւելք ՆԱՏՕ-ն չընդլայնելու մասին եւ այլն։ «Այս ամենը հուշում էր, որ Ռուսաստանը ինչ-որ հրեշ է, հսկա անսանձ տերություն, որը կայսերական հավակնություններ ունի վերահսկելու Եվրասիայի մի մասը: Բայց պարզվեց, որ դա օճառի պղպջակ է»,- ասում է նա։

Կրեմլն իր տրամադրության տակ չունի արդյունավետ զինված ուժեր, որոնք կարող են լուծել հիմնական խնդիրները, նրանք նույնպես չունեն ներուժ, կարծում է փորձագետը։ «Սա ուղղակի երրորդ աշխարհի երկիր է, կոռումպացված, կլեպտոկրատ, մոլեռանդությամբ տառապող, որը դաստիարակվել է ավելի քան երկու տասնամյակ քարոզչությամբ: Ի դեմս պուտինյան Ռուսաստանի՝ մենք գործ ունենք նույնիսկ ոչ թե տուրբուլենտ դեմոկրատիայի, այլ ֆաշիստական տիպի բռնապետության հետ, որին բնորոշ է ներքին օկուպացիան։ Պուտինն ու նրա ռեժիմը իսկապես օկուպացրել են Ռուսաստանը, որքան էլ դա դժոխային չհնչի։ Սակայն ցանկացած օկուպացիա սահմանափակված է ժամանակով»։

Վերջինս հավասարապես ճիշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի առնչությամբ, ամփոփեց Ֆեյգանը։

Իր հերթին հրապարակախոս Մաքսիմ Բլանտը Կրեմլի ստրատեգների մտահղացած բլից-կրիգի փլուզումը պայմանավորում է պատերազմի եռամսյա շրջանի հիմնական արդյունքներով։ Նրա կարծիքով ռազմական արշավի վերաբերյալ Մոսկվայի բոլոր հաշվարկները ձախողվեցին։

«Նաև ռուսական կողմի համար անսպասելի էին Արևմուտքի կողմից կիրառված հզոր պատժամիջոցները, և շուտով պարզ դարձավ, որ դրանք երկարաժամկետ են»,- մանրամասնեց «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը։ -Այժմ մի կողմից Արևմուտքը կառուցում է ռազմավարություն, որը թույլ կտա ապրել առանց Ռուսաստանից կախվածության, մյուս կողմից էլ Մոսկվան փորձում է նույն կերպ պատասխանել՝ փորձելով ամբողջությամբ վերակողմնորոշվել դեպի Արևելք՝ հիմնականում Չինաստան, մասամբ՝ Թուրքիա։ Այս առումով ակտիվ աշխատանք է տարվում պատժամիջոցները շրջանցելու ուղիներ գտնելու և նախկինում ներկրվող ապրանքները փոխարինելու ուղղությամբ»։

Այժմ միանշանակ կարելի է ասել, որ ռուսական տնտեսությունը տեխնոլոգիական առումով շատհետ է շպրտվել՝ մոտավորապես 80-ականների վերջ, հայտարարել է Մաքսիմ Բլանտը։ Ըստ նրա՝դրա մասին են վկայում տարբեր փաստեր. «Օրինակ՝ առաջին եռամսյակում կտրուկ աճել էկոճակով հեռախոսների ներմուծումը Ռուսաստան։ Սա ակնհայտ հետքայլ է տեխնոլոգիականոլորտում: Ռուսաստանը նույնիսկ ինքնուրույն չի կարող դրանք արտադրել։ Ավտոմոբիլայինարդյունաբերության դեպքում բոլորովին պարզ չէ՝ այն գոյություն կունենա՞, թե՞ ոչ։ Եվ արդենպարզ է, որ ամեն դեպքում այս ոլորտում տեխնոլոգիական ուշացումը երաշխավորված է»։

Մեկ այլ միտում, որը տհաճ է Ռուսաստանի համար, այն է, որ Արևմուտքն աստիճանաբար սկսել է մեծացնել ծանր սպառազինության մատակարարումները, ընդգծել է փորձագետը։ «Սա զգալիորեն նվազեցնում է ռուսական բանակի հնարավորությունների շրջանակը և Մոսկվայի հաղթանակի հնարավորությունը», - ասում է նա: - Ըստ այդմ, ռուսական հասարակությունը նույնպես վնաս է կրում։ Մի կողմից, ոչ ոք չի հավատում, որ Պուտինը պարզապես կնահանջի իր հայտարարած ծրագրերից, և հետևաբար ամեն օր մեծանում է ընդհանուր կամ մասնակի մոբիլիզացիա իրականացնելու հավանականությունը։ Գործնականում սա նշանակում է, որ պատերազմի պատճառով հեռացած մարդիկ, ովքեր գնացել են արտերկիր, իսկ հետո վերադարձել, այժմ նորից գնալու են արտասահման ապաստան փնտրելու՝ փախչելով մոբիլիզացիայից»։

Ակնհայտ է, որ ժամանակը խաղում է Ուկրաինայի օգտին, վստահ է Մաքսիմ Բլանտը՝ ընդգծելով, որ Կիևին ձեռնատու է դադարը, որի շնորհիվ այն կկարողանա անհրաժեշտ քանակությամբ ծանր սպառազինություն ստանալ Արևմուտքից, պատրաստել մարդկանց, թե ինչպես վարվել նոր տեխնիկայով։ Ռազմական փորձագետների կարծիքով՝ ամառվա կեսին մոտ հնարավոր է ուժերի ներկայիս հարաբերակցության փոփոխություն, եզրափակեց նա։

Նմանատիպ նյութեր