1414 դիտում
09:25 26-05-2022
Լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը. ռուս քաղաքագետ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է, սակայն դրա հանգամանքներն օբյեկտիվ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց ռուս քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպմանը, որը ՌԴ-ին շրջանցում էր: Նշենք, որ այդ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն ստեղծվեց սահմանագծման եւ սահմանազատման հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողով ստեղծելու մասին: Ռուս քաղաքագետի խոսքով՝ Մոսկվան ունի հաշվարկներ, որոնցով առաջնորդվում է, եւ, բնականաբար, ակտիվություն լինելու է:
«Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը ապահովում են ռուս խաղաղապահները: Այսօր շատ բան է կախված նրանցից: Երեւանը փորձում է մանեւրել, բայց գլխավոր բանակցությունները Բրյուսելում են: Թե ինչպես Մոսկվան կարձագանքի հետագա զարգացումներին, պարզ կդառնա առաջիկայում»,- նշեց նա: Նկատենք՝ ո՛չ Փաշինյան-Միշել, ո՛չ Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման պաշտոնական հաղորդագրություններում որեւէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:
Դրան վերաբերող թույլ ձեւակերպում իր հայտարարությունում արել էր Շառլ Միշելը՝ նշելով. «Սրան ի լրումն՝ շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Ռուս քաղաքագետը նկատում է, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է դրվել Խաղաղության համաձայնագրում, սակայն ներկայումս տպավորություն է, որ այդ հարցն ամենեւին էլ առաջնային չէ, այլ, կարծես թե, լուծվում է տարածաշրջանում գլխավոր միջնորդի ստատուսի հաստատման հարցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
26076 դիտում
20:08 05-04-2022
Գրիչով կամ խնդրելով հարց չի լուծվում, զենքով են լուծվում բոլոր հարցերը, երկրորդ տարբերակ չկա․ Առուշ Առուշանյան
11608 դիտում
11:33 04-04-2016
Վրաստանը պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբ
6644 դիտում
09:46 17-02-2018
Ինչո՞ւ մինչև աղմուկ բարձրացնելը չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
20203 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին