9 ամիս առաջ Ժորան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը:
Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից․
«9 ամիս առաջ Ժորան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու: Ընդամենը օրեր անց Լաուրան իմացել էր հղիության մասին և անմիջապես այցելել «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանին:
Տղայի անունը Գոռ են դրել, փոքրիկը բավական մեծ է ծնվել՝ 4 կգ-ից ավելի»,- գրված է տեսանյութին կից մեկնաբանության մեջ: