211652_close_icon
views-count3004 դիտում article-date 18:46 25-05-2022

«Մեր տնից Մոնթեի նկարներն են հայտնաբերել, Սողոմոն Թեյլերյանի գիրքը». Արսեն Նիկողոսյանը՝ իր տան խուզարկության մասին. aravot.am

aravot.am-ը գրում է. «Խայտառակ իրականություն էր, առավոտյան ժամը 7-ին, ես տանը քնած՝ դուռը ծեծում են, մայրս հարցնում է՝ ո՞վ է, ասում են՝ Երեւանի քննչական վարչությունից է եւ Մաշտոցի ոստիկանությունից: Մայրս հարցնում է՝ ի՞նչ հարցով եք եկել:

Պատասխանում են՝ պետք է խուզարկենք Նիկողոսյան Արսենի բնակարանը: Ես վեր եմ կենում, հարցնում եմ՝ ի՞նչ հիմունքներով՝ դատարանի որոշումո՞վ, թե՞ թմրանյութ եք ման գալիս…որ Մաշտոցի ոստիկանության ներկայացուցիչն էլ ծիծաղում էր, քանի որ ինձ լավ ճանաչելով՝ գիտեն, որ ընդհանրապես թմրանյութերի հետ կապ չունեմ, պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում երեկ իր տանը կատարված խուզարկության մասին մանրամասներ պատմեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը:

Օրեր առաջ, ոստիկանները կրկին խուզարկել էին Արսեն Նիկողոսյանի բնակարանը՝ այնտեղ թմրանյութ փնտրելով:

 Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր