211652_close_icon
views-count5455 դիտում article-date 18:40 25-05-2022

«Դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել». Փաշինյանն արեց խոստացած «սենսացիոն բացահայտումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ արեց խոստացած բացահայտումը, որը պետք է աներ դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:

«Այսօրվա գործընթացներին ու որոշ ելույթներին հետևելով՝  տպավորություն եմ ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր խնդիրը իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։ Այն, ինչ պիտի ասեմ, երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասելուց, չնայած, կտոր-կտոր ժամանակին ասել եմ։

Տեսեք, այսօր շատ են խոսում նրա մասին ու շատերը արդարացված են խոսում, երբ ասում են, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի ու հենվեր, եւ հենվել է 1991 թվականի  սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կողմից անկախություն հռչակելու փաստի վրա ու 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա,  որով ԼՂ-ի ժողովուրդը հռչակել է անկախություն եւ հայկական նարատիվը միշտ եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում ու սահմանված  կարգով ու հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Միությունից ու Խորհրդային Ադրբեջանից», - ասաց Փաշինյանը:

Նա ասաց, թե 2007 թվականին Հայաստանը, որպես կարգավորման բանակցային հիմք, ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք  է որոշվի ապագայում տեղի ուենալիք հանրաքվեի միջոցով.

Սա, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ հայկական կողմն այդ հենքը ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն. «Ես սրա մասին դեռ օգոստոսին այլ կոնտեքստում ասել եմ հենց Արմեն Ռուստամյանին։

Հաջորդը, երբ որ հայկական կողմն ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա  բոլորս նստած ենք եղել, որովհետև մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ քննարկում Ղարաբաղի կարգավիճակ ստռանալու հարցը, դա քիչ չէ, մի հատ էլ ասում ենք, որ իր համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա: Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանի այդ կառավարությունը, որի ներկայացուցիչներ են այսօր քաղաքում խցանումներ առաջացնում, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում», - ասաց նա։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր