211652_close_icon
views-count674 դիտում article-date 18:32 25-05-2022

Դրանք մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած փլուզմանը, այնտեղ խցանման ավելի բարձր աստիճան է․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմության կողմից ճանապարհներ փակելու մասին

Tert.am-ը գրում է. Իմ գնահատականով՝ իրավիճակը, որը կա, այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ։ Որովհետև մենք հիմա խոսում ենք քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ տեղի ունեցողն իր քաղաքական նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզմանը, այստեղ սիներգիա է առաջանում և մենք տեսնում ենք խցանման ավելի բաձր աստիճան։ Այդ պրոցեսը սկսվել է քաղաքական շեշտադրումներով և Հայաստանի ընդդիմությունը ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով իր ասելիքը ասել հանրությանը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ընդդիմության պայքարը արդեն ոչ թե իշխանության, այլ հանրության դեմ է։

«Ընդհուպ նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական գործիչները հայտարարում են, որ իրենց հագուստը ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին, հայտարարում են, որ կարող են իրենց՝ դեռևս պարզ չէ՝աջ, թե ձախ բոթասով ապահովել Հայաստանի միջին վիճակագական քաղաքացու շաբաթական բյուջեն»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ  տեղի ունեցող իրադարձությունների քաղաքական իմաստը սպառված է։

Նմանատիպ նյութեր