211652_close_icon
views-count1111 դիտում article-date 15:12 25-05-2022

Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Նմանատիպ նյութեր