211652_close_icon
views-count860 դիտում article-date 15:25 25-05-2022

Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով. Վահան Քերոբյան

2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.8%, իսկ հունվար-ապրիլը՝ 109.4%. Հարկ է նշել, որ մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն արագացել է։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նաեւ նշել է. «Պետք է նշել, որ այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի։ Այսօր էլ, բավականին հանգամանալից տեսաքննարկում եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի և այլ գործընկերների հետ»:

Նմանատիպ նյութեր