211652_close_icon
views-count1673 դիտում article-date 13:11 25-05-2022

Սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալն անիմաստ է. ես ԱԺ-ում անելիք չունեմ. Վանեցյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունները տագնապած են, խուճապի մեջ են. երկրում իրավիճակ է փոխվել, երթեր են իրականացվում, ճանապարհներ են փակվում, եւ այն մարդիկ, որոնք երթերին չեն մասնակցում, ողջունում են մեզ:

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այս իշխանությունները իշխանությունն ընդունել են որպես իրենց բարեկեցությունը լավացնելու միջոց: Այդ պարագայում, արդեն անձնական բարեկեցությունը բարձրացնելու միջոց: Տեսնում եք, որ այս իշխանությունը, սկսած վարչապետի աթոռը զբաղոցնող անձից վերջացրած մինչեւ վերջին պաշտոնյա, թաքնվում են ոստիկանական ուժերի հետեւից»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ընդդիմադիրները իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող են ստանալ Աժ-ում, այդ թվում հարցուպատասխանների ժամանակ, Վանեցյանն ասաց. «Առհասարակ, երբ այս խորհրդարանը ձեւավորվել է, ես հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետեւ համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է, անպատասխանատու, սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալն անիմաստ է: Նաեւ հայտարարել եմ, որ ԱԺ-ում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում, ժողովրդի հետ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր