211652_close_icon
views-count884 դիտում article-date 12:45 25-05-2022

Հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին. այն փակ կլինի

Մայիսի 26-ին` ժամը 11:00-14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Նշված ժամանակահատվածում ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար:

Նմանատիպ նյութեր