211652_close_icon
views-count181 դիտում article-date 16:17 25-05-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 24-ին, ժամը 15.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 16.02-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» երկու ուղևորները և «Օպելի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 21.20-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Սուզուկի Կիզաչի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու և 5-ամյա աղջկա և նրանց իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Աուդի Ա4» և «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21051»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Դուրան թաղամասի 3-րդ փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց և ներկայացել է ոստիկանություն։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Սյունիքի մարզի Աղիտու գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից և բախվել ցանկապատին, վարորդը փորձել է մեքենան հրելով դուրս բերել ճանապարհ, բայց սայթաքել, ընկել է, իսկ մեքենան հետընթաց շարժվելով՝ անցել է ոտքերի վրայով. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան-Արցախյան-Անկախության փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագենի» 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
 

Նմանատիպ նյութեր