211652_close_icon
views-count1524 դիտում article-date 12:06 25-05-2022

Ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում

«Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան եւ նստացույց են սկսել, հայտնում է News.am-ը։

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կփակեն այնքան, որքան կցանկանան. «Անտերանոց է, ոչ ոք չկա նախագահականի ներսում: կարեւորը գիտեք որն է, որ երկու պետական կարեւոր ինստիտուտներում մի հոգի աշխատակից չկա՝ Անվտանգության խորհուրդ եւ նախագահական: Սա մեր ժողովրդի ձեռքբերումն է: Առհասարակ, Հայաստանում իշխանություն չկա: Կան ոստիկաններ եւ հավաքրաարներ, որ առավոտյան շուտ եկել են աշխատանքի: Սա շատ լավ է, որովհետեւ այս շենքերը ժողովրդին չեն ծառայում, ինչքան քիչ գան գործի, այնքան լավ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր