211652_close_icon
views-count952 դիտում article-date 09:07 25-05-2022

«Ինքն ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն է այս շենքում».«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը. news.am

«Դիմադրության» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել է ՀՀ նախագահի նստավայր եւ շրջափակել շենքը, հայտնում է News.am-ը։

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց. «Հարգելի հայրենակիցներ, անցակետից սկսած երկու շարքով թեւ տվեք պահեք, մեր մյուս խումբը գնում է էն մյուս մուտքը փակելու: Մեր նպատակն է, որեւէ աշխատակից չմտնի  նախագահական շենք: Ինչու ենք շրջափակել նախագահականը, որովհետեւ երկրում մի ամիս է պրոցեսներ են տեղի ունենում,  համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում»:

Նմանատիպ նյութեր