211652_close_icon
views-count2080 դիտում article-date 23:00 24-05-2022

Մրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով օգուտ չենք տալիս Արցախին, լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ Հարությունյան

Tert.am-ը գրում է. Նման միջոցառումներին, նման քաղաքական ժեստերը կարող են բացասաբար հետագա մեր նման հնարավորությունների վրա։

Ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արցախի դրոշով բեմ բարձրացած երիտասարդներին․

«Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները շատ կարևոր են իմիջ բարձրացնելու և շատ ոլորտներ զարգացնելու համար են։ Հիմա եթե նման գործողություններով մենք ուզում ենք Հայաստանին վնասել, որովհետև իրականում մենք դրանով օգուտ չենք տալիս Արցախի հարցի լուծմանը, ընդհակառակը լրացուցիչ հարվածն ենք հասցնում երկրի իմիջին, որը հետագայում խանգարելու է ՀՀ-ում նման միջոցառումներ ընդունելու»։

Արցախի դրոշը բոլոր տեղերում, երբ հայտնվում է, ծափահարում ենք։ Բայց զարմանալի է, որ մարդիկ պատեհությունը չեն հասկանում, նշել է Արայիկ Հարությունյանը․

«Դրոշը պետք է ցուցադրես ճիշտ տեղում, ճիշտ պահին։ Հավաքված էր մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ, որոնք միշտ տեսնելով ՀՀ և Արցախի դրոշները ծափահարում են»։

Նմանատիպ նյութեր