211652_close_icon
views-count361 դիտում article-date 22:52 24-05-2022

Տոտին Պաուլո Դիբալային համոզում է տեղափոխվել «Ռոմա»

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին ցանկանում է համոզել Պաուլո Դիբալային՝ միանալ հռոմեական թիմին։
 
Այս ամառ ավարտվում է արգենտինացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ և նա կդառնա ազատ գործակալ։
 
«Տեսնենք՝ կարո՞ղ եմ նրան Հռոմ բերել։ Մենք հանդիպելու ենք երկուշաբթի օրը, ես կփորձեմ համոզել նրան»,- ասել է Տոտին։
 
«Մենք դեռ չենք խոսել։ Ժամանակ կա, հետո կխոսենք։ Ես սիրով նրան կտայի իմ համարը՝ 10, եթե նա ցանկանար։ Բայց դա իմ որոշելիքը չէ»,- ասել է մայրաքաղաքային ակումբի լեգենդը:
 
Նշենք, որ «Ռոման» արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել Դիբալային:

Նմանատիպ նյութեր