211652_close_icon
views-count31587 դիտում article-date 21:16 23-05-2022

Ձեզ բացակա չենք դնի. Սպիտակի Ղազանչի կոչվող վայրում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված Արտյոմ Թումանյանի անվամբ Սուրբ մատուռի օծման և Սպիտակ քաղաքի հերոսացած լեգենդ զինվորների պատվին ծառատունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 22-ին, Լոռու մարզում՝ Սպիտակ քաղաքի Ղազանչի կոչվող հանգստյան գոտում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արտյոմ Թումանյանի անվամբ կառուցված Սուրբ մատուռի օծման արարողություն, ապա Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս զինվորների պատվին ծառատունկ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ միջոցառման մեկնարկը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակվածների հիշատակը, ապա օրհներգի ներքո բարձրացվեց եռագույնը, որից հետո հոգևոր հովվի կողմից տեղի ունեցավ օծման արարողություն և միջոցառում:

Ներկա էին պատերազմում նահատակված բազմաթիվ հերոսածին մայրեր, Ա. Թումանյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, Արցախից:

Միջոցառման ավարտին հերոսածին մայրերն ու հերոսների հարազատները կատարեցին հերոսների պատվին անվանական ծառատունկ:

Արտյոմ Հայկի Թումանյանը ծնվել է 2001թ.֊ի դեկտեմբերի 8֊ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2007֊2016թթ. սովորել է Սպիտակի Ա. Մյասնիկյանի անվան N 1 հիմնական դպրոցում։ 2016թ.֊ին ընդունվել է Սպիտակի պետական քոլեջ։

2019 թ.֊ի դեկտեմբերի 17֊ին ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է զինվորական պարտադիր ծառայության Արցախի Հանրապետության ՊԲ-ում ծառայել է Մատաղիսի N զորամասում ականանետային մարտկոցում՝ որպես վարորդ։

2020 թ.֊ի սեպտեմբերի 27֊ին բռնկված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Թալիշի, Մատաղիսի պաշտպանության համար մղվող ծանր մարտերին։ Մարտի ժամանակ, չենթարկվելով հետնահանջ հրամանին, ցանկանալով մարտի դաշտից դուրս բերել վիրավոր ընկերներին, անօդաչու թռչող սարքի արկի հարվածից մահացու բեկորային վնասվածք է ստանում, անմահանում է հոկտեմբերի 3֊ին զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։ 

Անմահացավ հոգու մեջ պահած հաղթանակի երազանքը։

Հետմահու Ահ-ն նախագահ՝ Ա. Հարությունյանի հրամանով Արտյոմ Հայկի Թումանյանին հայրենիքին մատուցած էծառայության և խիզախության համար շնորհվել է
«Արիության համար», «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ», «Գթության Մայր», «Անձնուրաց պաշտպան» մեդալներով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 651+
651+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր