211652_close_icon
views-count17700 դիտում article-date 20:34 23-05-2022

Արտակարգ դեպք Էջմիածնում. հայտնաբերվել է հրետանային արկ. ժամանել են մեծ թվով փրկարարներ, սակրավորներ ու ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Լերմոնտովո փողոցի տներից մեկի բակում հողային աշխատանքներ կատարելիս քաղաքացին արկանման  առարկա է  հայտնաբերել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերալիազորի գլխավորությամբ:

Պարզվել է որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված 75 մմ տրամաչափի  հրետանային  արկ է:

Ինժեներասակրավորական խմբի կողմից այն վնասազերծվել և տեղափոխվել է հատուկ հրաձգարան՝  հետագա ոչնչացման համար:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր