211652_close_icon
views-count5228 դիտում article-date 17:47 23-05-2022

Հայ-Ռուսական համալսարանի ուսանողությունը երկրի ամենաազատ ուսանողությունն է և որևէ ուղղորդված գործողություն երբեք չի եղել. պարզաբանում

Ի պատասխան լրատվական կայքերից մեկում հրապարակված «բուհերից ամենաշատ ցուցարար «մատակարարողը»՝ Սլավոնականը» նյութի` նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողությունը երկրի ամենաազատ ուսանողությունն է և, ինչպես 2018թ. իրադարձությունների ժամանակ, այնպես էլ վերջին օրերին, իրեն դրսևորում է սեփական հայեցողության համաձայն ու ազատ դրսևորման իրավունքով։ Որևէ ուղղորդված կոլեկտիվ գործողություն երբեք չի եղել և չի լինի։
 
Փաստացի իշխանական քարոզիչներն, ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ընկել են նույն «թակարդի» մեջ, որը մինչև օրս և անձնական, և պաշտոնական հանդիպումների ժամանակ հաճախ հիշում/մեղադրում է Հայ-Ռուսական համալսարանի ուսանողությանը՝2018թ. հեղափոխությանը շատ գործուն աջակցության համար։
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 

Նմանատիպ նյութեր