211652_close_icon
views-count666 դիտում article-date 16:05 23-05-2022

Արցախի դպրոցներում «Վերջին զանգ»-ը կհնչի մայիսի 27-ին

Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։

«Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:

Շրջանավարտների ծնողներին խնդրում ենք ցուցաբերել ողջախոհություն: Չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար:

Զգուշացնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում, և օրինախախտների նկատմամբ կկիրառվեն ներգործության խիստ միջոցներ:

Միասին անենք հնարավորը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Լինենք զգոն և չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր շրջանավարտների կյանքի ամենահիշարժան օրերից մեկը՝ «Վերջին զանգ»-ը, անցնի առանց արտակարգ հետևանքների և իսկական տոն դառնա», - ասված է Արցախի Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանի ուղերձում։

Նմանատիպ նյութեր