211652_close_icon
views-count82071 դիտում article-date 15:54 23-05-2022

Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել:

Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա,  փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել էին երեխայի կախված դի։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խաչատուրյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը։

Ժամանել էր նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոսյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել էին նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել էր նրա 18-ամյա քույրը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր