211652_close_icon
views-count1379 դիտում article-date 16:44 23-05-2022

Կմնամ Երևանում՝ քույրերիս ու եղբայրներիս կողքին․ Հայկ Մամիջանյանը հրաժարվել է Բեռն մեկնել

Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա, նաեւ հավելել է. Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները եւ համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երեւանում՝ քույրերիս եւ եղբայրներիս կողքին։

Միեւնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր