211652_close_icon
views-count2103 դիտում article-date 18:45 22-05-2022

Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Էդուարդ Շարմազանով

Եթե Հայաստանը վարչապետ ունի ,այսօր Բրյուսսելում պետք է ասի.
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։
Շուշին եւ Հադրութը պետք է դեօկուպացվեն։
Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։

Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։
Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։

Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։

Սրանք այն կետերն են,որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիեւի հետ հանդիպմանը։

Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի որ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի,այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր