211652_close_icon
views-count3271 դիտում article-date 17:04 22-05-2022

Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Բրյուսելում հայ համայնքի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Տեսանյութը՝ News.am

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր