211652_close_icon
views-count29594 դիտում article-date 16:12 22-05-2022

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել 32–ամյա քաղաքացուն պատկանող Volkswagen-ում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ- փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների ժամանումը, տեղի ուժերով մարվել է Արարատի մարզի բնակիչ,  32-ամյա Ազատ Վարդանյանին պաստկանող  Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա տեղում հովացման աշխատանքներ են կատարել հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն  ժամաել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանում տեղի չունենա:

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, ԱԻՆ ՓԾ-ն պարզում է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր