211652_close_icon
views-count626 դիտում article-date 14:30 22-05-2022

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում. Ուղիղ

News.am-ը գրում է. «Դիմադրություն» շարժումը  այսօր` մայիսի 22-ին, Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ լուծումները թեմայով քննարկում է կազմակերպել:

Քննարկմանը մասնակցում են ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը,  «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ  Էլինար Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր անհնազանդության ակցիաներ, երթեր եւ հանրահավաք չի անցկացնի, տեղի կունենան բովանդակային քննարկումներ:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր