211652_close_icon
views-count25655 դիտում article-date 13:26 22-05-2022

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 21-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի  բեռնատար կցորդիչով   Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ  ճանապարահային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ  Անուշավան Աղաջանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կցորդիչը բարձված է եղել մի քանի տոննա թղթով:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր